«Ռոմա»-ն Ֆրանչեսկո Տոտտիի հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի ստորագրման հարցում։ Այս մասին տեղեկացնում է La Gazzetta Dello Sport-ը։
Տոտտին համաձայնել է աշխատավարձի նվազեցմանը։ Նա 3 մլն եվրո կվաստակի 1 մրցաշրջանի դիմաց։ Պայմանագրի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Պայմանագրի ստորագրման մասին կհայտարարվի մայիսի վերջին։ Տոտտին ընթացիկ մրցաշրջանում «Ռոմա»-ի կազմում 13 խաղ է անցկացրել, խփել 5 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում։










































