The Beatles-ի նախկինում անհայտ լուսանկարներով էլեկտրոնային գիրք է երեքշաբթի հայտնվել Apple iBookstore-ում: Բոլոր լուսանկարները լեգենդար խմբի թմբկահար Ռինգո Սթարի անձնական հավաքածուից են: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Գրքի թողարկման առնչությամբ երաժիշտը հայտարարել է, որ այդ լուսանկարները որևէ այլ անձ չունի: Դա հավաքածու է խմբի անդամների լուսանկարներից, որոնք արվել են համերգասրահներից ու ձայնագրման ստուդիաներից դուրս՝ առօրյայում:
Լուսանկարներն ուղեկցվում են Սթարի տեսամեկնաբանություններով, Լիվերպուլում մանկության ու պատանեկության մասին հիշողություններով, ընկերների ու գործընկերների մասին պատմություններով: Գրքի տպագիր տարբերակը՝ «Լուսանկար» անվանումով, լույս կտեսնի դեկտեմբերին, սահմանափակ՝ 2500 օրինակով՝ Սթարի ինքնագրով:









































