Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին ղեկավար, նախագահի թեկնածու Հասան Ռուհանիի կողմնակիցները դուրս են եկել Թեհրանի փողոցներ՝ ի նշան զորակցության:
Շուրջ 100 մարդ հավաքվել է Ռուհանիի նախընտրական շտաբի մոտ, որը տեղակայված է Թեհրանի գլխավոր փողոցներից մեկի վրա և փակել են այն:
Երիտասարդների ձեռքերում թեկնածուի լուսանկարներով պաստառներ են: Նրանք հնչեցրել են հակակոռուպցիոն կարգախոսներ՝ «Մաքուր Իրանի բանալին մաքուր մարդկանց ձեռքում է»:
Ակցիայի անցկացման վայր են ժամանել ոստիկաններ, որոնք ցուցարարներին խնդրել են ցրվել: Ցուցարարների մի մասը հեռացել է, սակայն մեծ մասը մնացել և շարունակել է պաստառներ բաժանել անցորդներին:
Ցուցարարների խոսքերով՝ նրանք դուրս են եկել Ռուհանիին աջակցելու այն բանից հետո, երբ նրան սատարել են բարեփոխական թևի մյուս ներկայացուցիչները, որոնք չեն մասնակցոմ ընտրություններին:
Իրանում նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 14-ին:









































