Thursday, 04 06 2026
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան

«Ես չասեցի՝ ես չեմ». Սահակ Մինասյանը չի հերքում, որ կարող է լինել Գյումրիի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն

Երիտասարդական հիմնադրամի Գյումրիի մասնաշենքը բացելու համար նախօրեին Գյումրի է գնացել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Թե ի՞նչ կապ ունի ՀՀԿ փոխնախագահը պետբյուջեի ֆինանսներով գործող հիմնադրամի հետ՝ առայժմ հայտնի չէ: Փաստ է, որ ՀՀԿ-ականները չեն խորշում ցուցադրել իրենց ազդեցությունը պետբյուջեի ֆինանսներով գործող այդ հիմնադրամի վրա:

Այցի ընթացքում, մեզ հասած տեղեկություններով, Աշոտյանը հանդիպել է Շիրակի ՀՀԿ կառույցի հետ ու որոշ փակագծեր բացել Գյումրիի քաղաքապետի ընտրությունների առթիվ: Մասնավորապես՝ ասել է, որ ՀՀԿ-ն որոշել է սեփական ցուցակով մասնակցել հոկտեմբերին Գյումրիում ավագանու ընտրություններին և սեփական թեկնածու ունենալ: Ըստ այդմ՝ ՀՀԿ թեկնածուն պետք է անպայման ՀՀԿ-ական լինի: Այսինքն՝ նախկին ԲՀԿ-ականներ Մարտուն Գրիգորյանը կամ Սամվել Բալասանյանը, որպես անկուսակցականներ, չեն կարող ներառվել ՀՀԿ համամասնական ցուցակում ու մասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին:

Հոկտեմբերին Գյումրիում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, քանի որ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է: Արդեն իսկ առաջադրվելու ցանկություն են հայտնել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը, «Հայկական վերածնունդ»-ից Հովհաննես Մարգարյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ևս կարող է մասնակցել, ինչպես նաև արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ Արմեն Աշոտյանը Գյումրիի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնում որոշել է առաջադրել ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի թեկնածությունը: Այդ առթիվ մի քանի հարց ուղղեցինք նրան:

– Պարոն Մինասյան, մենք տեղեկություն ունենք, որ Արմեն Աշոտյանը երեկ Գյումրիում ասել է, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածուն Դուք եք լինելու: Սա Ճի՞շտ է:

– Չէ՛, ասեմ ձեզ: Արմեն Աշոտյանը հստակ ասել է, որ մենք ուզում ենք, որ ՀՀԿ-ն մասնակցի ավագանու ընտրություններին առանձին կուսակցական ցուցակով, իսկ թեկածուի մասին պարոն Աշոտյանն ասել է, որ կլինի քաղաքական որոշում և կորոշվի: Դեռևս քաղաքական որոշում չկա: Առայժմ անձերի խնդիր չի հրապարակվում:

– Ուզում եք ասել՝ ՀՀԿ-ն որոշում է կայացրել մասնակցել Գյումրիի ընտրություններին առանց թեկնածուի՞:

–  ՀՀԿ-ն մասնակցում է ընտրություններին սեփական ցուցակով: Ով կղեկավարի ցուցակը, դա հարցի 2-րդ մասն է, որի վերաբերյալ կլինի քաղաքական որոշում:

– Իսկ ովքե՞ր են ՀՀԿ-ի թեկնածուները, եթե Դուք չեք:

– Ես չասեցի՝ ես չեմ, ասեցի՝ ես ոչ մի խնդիր չեմ կարող Ձեզ հստակ պարզաբանել: Թեկնածուներ կան: Մենք բավականին կիրթ, համակողմանի զարգացած կուսակցական համակազմ ունենք Գյումրիում, էնպես որ՝ ընտրության հնարավորությունը փոքր չի:

– Ասել է թե՝ քաղաքապետի անկուսակցական թեկնածուները, օրինակ՝ Մարտուն Գրիգորյանը կամ Սամվել Բալասանյանը չե՞ն կարող լինել ՀՀԿ ցուցակում:

– Այո՛: Փոխնախագահի հայտարարությունը տարավ դրան: Բառացի ասվեց՝ զուտ հանրապետական:

– Ձեր կամ ՀՀԿ այլ թեկնածուի ընտրվելու հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում՝ հատկապես Գյումրիում ՀՀԿ-ի պարտությունների շարքից հետո:

– Պարտությունների շարք ասածը ես չեմ ընդունում, քանի որ ՀՀԿ-ն պարտությունների շարք չի ունեցել ընդհանրապես: Եղել է, որ հանրապետականը ընդամենը մի անգամ քվեների թվով զիջել է ԲՀԿ-ին:

– ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ զիջել է «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:

– Նախագահի ընտրություններում էլ է մի անգամ եղել նման խնդիր: Հիմա ՀՀԿ-ն բավականին առողջ լրակազմով համալրված է, բավականին մարտունակ թիմ է՝ իր պոտենցիալով, իր ինտելեկտուալ կարողություններով: Ոչ մի կուսակցություն այսօր Գյումրիում ավելի բարձր վարկանիշ չունի:

– Ստացվում է՝ ՀՀԿ-ն այսօր մտադիր է վերագրավել Գյումրին՝ թերևս Ձեր միջոցով:

– Ի՞նչ է նշանակում՝ վերագրավել Գյումրին: Գյումրիի տերը գյումրեցին է և մեր պետականությունը:

– Սակայն նույն գյումրեցին բազմիցս մերժել է իշխանությանը, մասնավորապես՝ ՀՀԿ-ին:

– Նույն գյումրեցին բազմիցս սատար է կանգնել իշխանությանը ցանկացած քաղաքական, տնտեսական խնդիր լուծելուց: Գյումրիում ընտրվելիք քաղաքապետը բոլոր գյումրեցիների քաղաքապետն է լինելու:

– Եթե մաքուր ընտրություններ լինեն, արդյոք Դուք շանսեր ունե՞ք ընտրվելու:

– Բոլորս պետք է հակված լինենք, որ անցկացնենք իր տեսակով եզակի ընտրություններ՝ առանց որոշակի լծակների կամ ռեսուրսների և տոնենք հաղթանակ: Համոզված եմ, որ ոչ մի պետական պաշտոնյա ռեսուրս չի օգտագործելու, որ մենք ունենանք անկողմնակալ, իրական ընտրություններ:

– Իսկ եթե ՀՀԿ-ի թեկնածուն պարտվի, դա Ձեզ համար ընդունելի կլինի՞:

– Ում կընտրի ժողովուրդը՝ նա էլ կլինի Գյումրիի քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում