Ճապոնիայում մեկ շաբաթում (ապրիլի 25-ից մայիսի 1-ը) ջերմային հարվածով հոսպիտալացվել է 181 մարդ, 1 մարդ մահացել է։ Նման տվյալներ է հրապարակել երկրի հրշեջ վարչությունը, որի իրավասության տակ է նաև շտապօգնության ծառայությունը՝ գրում է RIA Novosti-ն։
Սա այս տարվա առաջին վիճակագրական տեղեկությունն է։ Վարչությունն ամեն տարի շոգի հետևանքով տուժածների ու մահվան դեպքերի մասին տեղեկություններ է հրապարակում ամեն շաբաթ։
Տուժածներից 6-ի վիճակը գնահատվում է ծանր և պահանջում երեքշաբաթյա հոսպիտալացում։ Տուժածների ավելի քան կեսը 65 տարեկանից բարձր է։







































