Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբը հետաքրքրվում է Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ծագող աստղ Դելե Ալիի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Tutto Mercato-ն։
«Տոտենհեմ»-ը մտադիր չէ հրաժարվել խոստումնալից կիսապաշտպանից։ Թիմի ղեկավարությունը գոհ է Ալիի խաղից։
Ալին Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 33 խաղ է անցկացրել, խփել 10 գոլ ու կատարել 9 գոլային փոխանցում։ Նա մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել 10 անգամ։
Դելե Ալին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2015/16թթ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։






































