ԱՄՆ-ից բոլոր անօրինական ներգաղթյալների արտաքսումը, որը հաղթանակի դեպքում խոստանում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը, կարող է 2%-ով ամերիկյան տնտեսության անկման պատճառ դառնալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով American Action Forum գիտահետազոտական կենտրոնի զեկույցին։
ԱՄՆ կառավարության վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում բնակվող 11 մլն ներգաղթյալներից մոտ 6.8 միլիոնն ունի աշխատանք։ Նրանց արտաքսումը կարող է դառնալ մասնավոր ոլորտում 381,5-623,2 մլրդ դոլարով արտադրության նվազման պատճառ՝ ասվում է հետազոտությունում։ Բացի այդ, միլիոնավոր աշխատատեղեր կմնան չպահանջված։
Համաձայն հետազոտությունների՝ անօրինական աշխատողների մեծ մասն աշխատում է ֆերմերային, շինարարական և հյուրընկալության ոլորտներում։








































