Այս տարի ջրհեղեղից տուժած Պրահայի բնակիչները կազատվեն անշարժ գույքի հարկերից: Այս մասին հաղորդում է Չեխական ռադիոն:
«Չեխիայի մայրաքաղաքի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել որոշումը, համաձայն որի՝ ջրհեղեղից տուժածները ազատվում են անշարժ գույքի համար հարկեր վճարելուց»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Որոշումն ուժի մետ կմտնի 2014թ.-ին, քանի որ ընթացիկ տարվա համար հարկատուները արդեն վճարել են հարկերը:









































