Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) իր արտահերթ համագումարն անցկացնելու է մայիսի 22-ին:
Նույն օրն ընտրվելու է կուսակցության նոր նախագահը, որը, ինչպես համարվում է, կգլխավորի երկրի նոր կառավարությունը: Այդ մասին հայտնի է դարձել ԱԶԿ-ի գործկոմի այսօրվա նիստի ավարտից հետո:
ԱԶԿ նախագահի պաշտոնի համար շրջանառվում են Բինալի Յըլդըրըմի, Բեքիր Բոզդաղի, Բերաթ Ալբայրաքի, Նուման Քուրթուլմուշի ու Մեհմեթ Մուազզինօղլուի անունները:











































