Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խորհրդական Ջեմիլ Էրթեմը հայտարարել է, որ Թուրքիայում բացակայում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը:
«Ես չեմ տեսնում խորհրդարանական վաղաժամ ընտրություններ անցկացնելու հավանականություն»,- ասել է նա, ապա ընդգծել, որ կառավարության ընդունած ծրագիրը կշարունակվի իրագործվել՝ չնայած ղեկավարության փոփոխմանը:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մոտ ժամանակներս արտահերթ համագումարի ժամանակ կվերընտրի իր նախագահին: Ներկայումս ԱԶԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:










































