Ամերիկացի զինծառայող Նաթան Մայքլ Սմիթը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ նրա կողմից ԴԱԻՇ-ի դեմ իրականացվող արշավի օրինականության հարցով՝ գրում է The New York Times-ը։
Ինչպես հիշեցնում է պարբերականը, Օբաման հայտարարել էր, որ իրավունք ունի պայքարել գրոհայինների դեմ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի փաստաթղթի հիման վրա, որը Կոնգրեսի կողմից հավանության էր արժանացվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։ Սակայն շատերը կարծում են, որ Սիրիայում և Իրաքում ԱՄՆ նախագահի կողմից իրականացվող արշավը դուրս է գալիս այդ թույլտվության շրջանակից. նրանց թվում է նաև Սմիթը։
«Խնդրում եմ դատարանին նախագահին ասել, որ համաձայն ռազմական լիազորությունների մասին բանաձևի՝ նա պարտավոր է համապատասխան լիազորություն ստանալ Կոնգրեսից՝ Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար»,- ասվում է զինծառայողի հայտարարության մեջ։









































