Համացանցի օգտատերերի մոտ մեկ երրորդը (հարցվածների 37%-ը) առնվազն շաբաթը մեկ անգամ մոռանում է ցանցային ծառայության կամ կայքի իր գաղտնաբառը: Այս մասին հայտնում է BuzzFeed պորտալը՝ հղում անելով ամերիկյան Intel Security ընկերության սոցիոլոգիական հարցման տվյալներին:
Հարցման արդյունքներով՝ համացանցի օգտատերերի մեծ մասը չի օգտվում հատուկ ծրագրերից՝ իրենց գաղտնաբառերը կարգավորելու համար:
Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, մուտքանուններն ու գաղտնաբառերը մտապահելու անհրաժեշտությունը նյարդայնացնում է համացանցի շատ օգտատերերի: Հարցվածների մոտ 20%-ը կհրաժարվեր ESPN սպորտային հեռուստաալիքը դիտելուց, միայն թե ընդմիշտ ազատվեր այդ պարտականությունից, հարցվածների ավելի քան 6%-ը կհրաժարվեր պիցցայից:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 2000 չափահաս անձ:









































