Ամերիկացի և բրիտանացի գիտնականները աշխարհում առաջին անգամ լաբորատորիայում կարողացել են աճեցնել մարդու երկու շաբաթական սաղմ: Այս մասին ասվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում՝ տեղեկացնում է BBC-ն:
Առաջին անգամ գիտնականները ցույց են տվել, որ մարդկային սաղմը կարող է զարգանալ մի քանի օրից ավելի՝ չգտնվելով արգանդում: Ավելի վաղ դա անհնար էր համարվում:
Սա խոշորագույն գիտական առաջընթաց է, որը հնարավոր կլինի օգտագործել անպտղության բուժման և վաղ վիժումների ժամանակ:










































