Ջեյմս Ուորթոնի՝ բանակային կյանքը ներկայացնող Out In The Army գրքում պատմվում է նաև 2008-ին տեղի ունեցած մի միջադեպի մասին, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հեղինակն Աֆղանստանում ծառայում էր արքայազն Հարիի հետ: Այս մասին հաղորդում է Celebrity Gossip-ը:
Բանակում Ջեյմսը խուլիգանների հարձակմանն է ենթարկվել՝ իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար:
«6 զինվորներ մոտենում էին ինձ, որպեսզի ինձ հերթական անգամ ծեծեն: Սակայն ես մտա տանկի մեջ և ասացի Հարիին, որ, ըստ երևույթին, ինձ կսպանեն: Նա այնքան էլ լավ չհասկացավ: Այդ ժամանակ ես չկարողացա ինձ զսպել և պատմեցի այն ամենը, ինչը մինչ այդ լուռ տանում էի, և աչքերիս նույնիսկ արցունքներ հայտնվեցին։
Նա շատ արագ արձագանքեց՝ ասելով լավ, ես մեկընդմիշտ կպարզեմ այդ խնդիրը: Հարին կանգնեցրեց նրանց: Ես անհանգստանում էի, որ կարող է վեճ սկսվել, սակայն նա ուղղակի հարթեց վեճը և վերջ դրեց այդ ամենին:
10 րոպե անց նա հայտարարեց, որ խնդիրը լուծված է: Ես երբեք չեմ մոռանա այն, ինչ Հարին արեց ինձ համար, և ես երախտապարտ եմ նրան: Նա փրկեց ինձ»,- գրել է հեղինակը:









































