«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին անդրադարձել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայությանը։ Առաջին խաղը Մանչեսթերում ավարտվել է 0։0 հաշվով։ Պատասխան խաղն այսօր կայանալու է Մադրիդում։
«Վստահ ենք մեր ուժերին և մտադիր ենք եզրափակիչ դուրս գալ։ Միշտ հաճելի վերադառնալ «Սանտիագո Բեռնաբեո»։ Այս մարզադաշտի հետ կապված լավ հիշողություններ ունեմ։
Կարող ենք ակումբի պատմության մեջ նոր էջ գրել, բայց դրա համար պետք է շատ լավ խաղալ։ Հանդիպման առաջին իսկ րոպեներից փորձելու ենք տիրել գնդակին ու գրոհել։
Մեծ դիմակայությունների ելքը վճռում են լավագույն խաղացողները»,- Պելեգրինիի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։









































