Warner Bros. ստուդիան հրաժարվել է նկարահանել 1990-ական թվականների պաշտամունքային կատակերգության՝ «Հիմար և ավելի հիմար» (Dumb & Dumber) ֆիլմի շարունակությունը: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, վկայակոչելով իր աղբյուրին, կինոընկերությունը առաջ չի տանում նախագիծը, որով զբաղվում է իր «դուստրը»՝ New Line Cinema-ն, սակայն դեմ չէ ֆիլմը վաճառել ուրիշներին:
Warner Bros.-ում կարծում են, որ 30 միլիոն դոլար բյուջեով նոր ֆիլմի եկամուտը չափավոր կլինի: Առաջին ֆիլմը՝ 17 միլիոն դոլար բյուջեով «Հիմարը», հավաքել է 247 միլիոն դոլար:
«Հիմար և ավելի հիմար 2» -ը (Dumb and Dumber To) նախատեսում էին նկարահանել Փիթեր և Բոբի Ֆարելիները՝ առաջին ֆիլմի ռեժիսորները: Գլխավոր դերերը պետք է ստանձնեին Ջիմ Քեչին և Ջեֆ Բրիջեսը: Սյուժեի համաձայն՝ հերոսները փնտրում են Լլոյդի արտամուսնական կապից ծնված դստերը՝ խնդրելու նրան երիկամի դոնոր լինել հոր համար:
Ֆարելին սիքվելը նախատեսում էր 2011թ., չնայած եղբայրները ենթադրում էին, որ նախագծով զբաղվելու է Warner-ը, նրանք փնտրում էին նաև կողմնակի հովանավոր:










































