Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ թիմի համար աններելի է Իսպանիայի չեմպիոնի կոչումը ձեռքից բաց թողնել։
Լա Լիգայի 36-րդ տուրից հետո «Բարսելոնա»-ն 85 միավորով առաջին տեղում է՝ հավասար միավորներ ունենալով «Ատլետիկո»-ի հետ։ «Ռեալ»-ը հետ է մնում 1 միավորով։
«Իրավունք չունենք Լա լիգայում ձեռքից բաց թողնել չեմպիոնությունը։ Այն կարևոր է մրցաշրջանի դրական ավարտն ապահովելու համար»,- Պիկեի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sprot-ը։









































