Al Jazeera Turk-ին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան, չնայած ինքնաթիռի միջադեպին, շարունակում են մնալ որպես տարածաշրջանային կարևոր երկրներ և ունեն միմյանց կարիքը:
«Մեր գիծը մնում է նախկինը: Ռուսաստանն ու Թուրքիան մշտապես եղել են հարևաններ: Այսօր մենք նույնպես շարունակում ենք մնալ որպես տարածաշրջանի կարևոր երկրներ: Ինքնաթիռի հետ կապված միջադեպը Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն չէր»,- ասել է նա:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ երկու երկրները կվերադառնան լավ հարաբերությունների:











































