Thursday, 18 06 2026
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է

Հայաստանին «Իսկանդեր M» անհրաժեշտ չէ. Հայաստանն ունի արտաքին սպառնալիքին դիմագրավելու անհրաժեշտ ուժեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը:

– Պարոն Ցիգանոկ, արդեն մի քանի ամիս է՝ հայաստանյան և ռուսական լրատվամիջոցներում բավականին հիմնավոր կերպով խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի զինված ուժերը՝ մասնավորապես Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազան, համալրվել է հեռահար ու գերճշգրիտ զինատեսակներով, հրթիռներով, որոնց հեռահարությունը մոտ 300 կիլոմետր է: Խոսվում է նաև այն մասին, որ Հայաստան են բերվել «Իսկանդեր-М» տեսակի հարվածային հրթիռային մի քանի համալիրներ, որոնց հեռահարությունն ավելի քան 400 կիլոմետր է, որոնք նորագույն զինատեսակներ են: Սրանք դասվում են ծանր զինատեսակների շարքին: Արդյո՞ք ՀՀ-ին սպառնացող արտաքին վտանգը համարժեք է «Իսկանդեր-М»-ի հզորությանը:

– Իմ տվյալներով, Հայաստանի տարածքում դեռևս նման տեխնիկա չկա, թեև այլ հարց է, որ վերջին 3-4 օրերի ընթացքում լրագրողները խոսում են այն մասին, որ Հայաստանն «Իսկանդեր» ունի: Պետք է հստակ հասկանալ նաև այն, որ ռուսական զինված ուժերին նույնիսկ իրենց սեփական «Իսկանդեր»-ները չեն բավականացնում: Դա ամենալուրջ խնդիրներից մեկն է: Երկրորդ խնդիրը՝ երբ ՌԴ նախագահը եղավ Հայաստանում, որից հետո՝ նաև Բաքվում, անկեղծացավ, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է: Սա գլխավոր շեշտադրումն է: Իսկ իմ տվյալներից դատելով՝ չեմ կարծում, որ Հայաստանն այդքան լուրջ կերպով համալրվում է նոր զինատեսակներով: Ես կարծում եմ, որ այն ուսումնական վարժանքները, որոնք անցկացվել են ռուսական բանակի հետ, ոչ թե խոսում են զինատեսակների համալրման, այլ ուսումնական գործընթացի ապահովման մասին: ՀՀ-ի և ՌԴ-ի միացյալ խմբերը պարեկության դասեր են իրականացնում ՆԱՏՕ-ի ձևաչափով: Ընթանում է ինչպես հետխորհրդային զինված ուժերի, այնպես էլ հայկական զինված ուժերի ընդհանուր պատրաստություն:

– Եթե խոսում են, և եթե տեխնիկան նույնիսկ այսօր Հայաստանում չէ, այնուամենայնիվ դրա՝ ՀՀ-ում հայտնվելու հնարավորությունը բացառել հնարավոր չէ այն դեպքում, երբ ՀՀ պաշտպանության նախարարն ասել է, որ ՀՀ-ն մտածում է ճշգրիտ հեռահար միջոցներ ունենալու մասին: Հայաստանում հստակ գիտեն, թե ինչին են ծառայում ՀՀ-ում՝ Գյումրիում ՌԴ ռազմաբազաները, դրանք ապահովում են Հայաստանի անվտանգությունը, իսկ ի՞նչ կապ ունի «Իսկանդեր M»-ը Հայաստանի հետ, և ո՞ր երկիրը կարող է լինել այդ զինատեսակի հնարավոր թիրախը:

– Ես դա չեմ կարող ասել: Իմ տվյալներով՝ այդպիսի տեխնիկա Հայաստան չի բերվել: Այդպիսի տեխնիկա դուք չունեք: Եթե խոսենք բավականին մանրամասն, ապա, այո, Ռուսաստանն ունի նման տեխնիկա ՌԴ զինված ուժերի հարավային հատվածում: Որոշ տվյալների համաձայն՝ ևս մեկը կա Աբխազիայի Հարավային հատվածի ռուսական ռազմաբազայում: Բայց դա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Երբ Պենտագոնը շարունակաբար սպառնում էր Կոնգրեսին, թե 45 երկրում կան հրթիռային տեխնոլոգիաներ, այդ երկրների թվում Հայաստանը չկար: Եթե ուզում եք անկեղծ խոսենք, ապա Հայաստանին նման տեխնիկա անհրաժեշտ չէ: Ի՞նչ թիրախի համար է այն անհրաժեշտ: Եթե խոսքը Ադրբեջանի հետ բացասական հակամարտության մասին է, ապա Հայաստանը կկարողանա դիմագրավել, այդ է պատճառը, որ Ադրբեջանը զգուշանում է, թեև անընդհատ խոսում է այն մասին, որ կլուծի հակամարտությունը ռազմական ճանապարհով, գիտի, թե ինչ վիճակում կհայտնվի և որ ՌԴ-ն կպաշտպանի Հայաստանին: Ես չեմ կարծում, թե այդ տեխնիկան Ձեզ անհրաժեշտ է: Հայաստանի համար ամենագլխավոր սպառնալիքն այն է, որ հնարավոր պատերազմի ժամանակ Ադրբեջանը գործի դնի ավիաօդային ուժերը, Ռուսաստանն իր ուժերով կարող է պաշտպանել հայկական երկինքը:

Իսկ չե՞ք կարծում, որ այդ ծանր տեխնիկայով Հայաստանի տարածքում Ռուսաստանը լուծում է իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Թուրքիան և Ռուսաստանը գործընկեր երկրներ են, միևնույն ժամանակ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ սիրիական ճգնաժամի հարցում երկու երկրների միջև առկա են որոշակի հակասություններ:

– Կտեսնենք ապագայում, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Սիրիայում, ինչպես են զարգանում իրադարձություններն Իրանում: Բայց չեմ կարծում, որովհետև ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներից երևում է, որ «արաբական գարունը» ներթափանցել է նաև Թուրքիա, որտեղ բավականին բարդ դրություն է ստեղծվել, պարոն Էրդողանի համար ևս դրությունը բարդ է, ուստի չեմ կարծում, որ այդ հրթիռները ձեր տարածքում կհայտնվեն: Այս հարցում բանակցային գործընթացի ներկայիս փուլը, որից այլևս հեռացել է կարգախոսը, թե Բաշար Ալ-Ասադը պետք է անհապաղ հեռանա, ձեռնտու է ՌԴ-ին, բայց հարցի հանգուցալուծումն ամեն դեպքում պետք է դիվանագիտական լինի: Սիրիական խնդիրը բավականին բարդ է: Պետք է հասկանալ, որ Հայաստանի զինված ուժերը բարձր պատերազմական պատրաստվածություն ունեն, և այս զինատեսակի կարիքը չկա: Բայց շատ հանգամանքներ պարզ կդառնան սիրիական բանակցություններից հետո, հունիս-հուլիս ամիսներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում