Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը չի բացառում, որ ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը: Նա հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Մադրիդի «Ռեալ»-ը:
«Ես միշտ ասել եմ, որ երազում եմ խաղալ Իսպանիայում: Ավելին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ չգիտեմ՝ իրադարձություններն ինչպիսի զարգացում կունենան:
Այս պահին կենտրոնացած եմ «Բորուսիա»-ում իմ ելույթների վրա: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ, բայց ես ունեմ մինչև 2020 թվականը գործող պայմանագիր: Մադրիդը Բարսելոնայից շատ եմ սիրում, իսկ «Ռեալ»-ին՝ «Ատլետիկո»-ից մի փոքր շատ»,- Cadena Cope-ն փոխանցում է Օբամեյանգի խոսքը:





































