Երկուշաբթի երեկոյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցույցը ցրելուց հետո, ցուցարարների կողմից դեն նետած դրոշներից ու ցուցապաստառներից բացի, հրապարակում հայտնաբերվել են դանակներ և ատրճանակ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն: Փաստը, որ ցուցարարները զենք են կրել, կդառնա ընդդիմությանն ավելի լուրջ հետապնդելու առիթ:
Սոցցանցերում տեղեկություն է տարածվում այն մասին, որ տղամարդիկ, որոնք ցույցի ժամանակ Մոլոտովյան կոկտեյլներ են նետել ոստիկանության ուղղությամբ, միանման դիմակներ են ունեցել, և երբեմն նրանց համազգեստի տակից երևացել են նույն մակնիշի ատրճանակ, ինչպիսին իրավապահներինն է:
Ներկայում ցուցարարները վերադարձել են Թաքսիմ հրապարակ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառում:










































