Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Գյուղնախարարությունը դեմ է, որ Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ տրվեն իրանցիներին

Գյուղնախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանում անասնաբուծության վիճակի, գրանցված ձեռքբերումների մասին: Պրն Հովհաննիսյանն ընդգծեց, որ վերջին տարիներին մեզանում հատկապես բուռն զարգացում է ապրում ոչխարաբուծությունը: Դա կապված է գնային փոփոխության հետ. եթե մի քանի տարի առաջ գառան միսն արժեր 4000 դրամից ավելի, ապա այժմ այն կարելի է ձեռք բերել մինչև 2800 դրամով:

Նշենք, որ այժմ Հայաստանում կա 674.500 գլուխ ոչխար և այծ: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա Հայաստանի ոչխարները մեծ պահանջարկ ունեն Իրանում, որտեղից դրանց մի մասը արտահանվում է Իրաք. «Մեր և իրանցիների ճաշակն այստեղ չի համընկնում, և դա լավ է: Նրանք նախընտրում են տարիքով մեծ ոչխար, իսկ մենք՝ գառան միս: Ուստի և՛ արտաքին, և՛ ներքին շուկայի համար կարողանում ենք արտադրանք ապահովել»:

Բանախոսն ասաց, որ Հայաստանում բուծված ոչխարներն ավելի մսատու են, ունեն շուրջ 40-50 կգ միս, իսկ Վրաստանինը, օրինակ, շուրջ 30 կգ:

Այլ անասնատեսակներից Հայաստանում մեծ քանակությամբ բուծում են կով և խոզ: Այժմ կա շուրջ 671.500 գլուխ կով և 145.000 գլուխ խոզ: Նախորդ տարիների համեմատ՝ այս թիվն աճել է:

Այն հարցին, թե Սյունիքի արոտավայրերը իրանցիներին հանձնելը որքանո՞վ է ճիշտ քայլ, և ի՞նչ դիրքորոշում ունի գյուղատնտեսության նախարարությունը, պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախարարությունը կտրականապես դեմ է իրանցիների կողմից Սյունիքի արոտավայրերը շահագործելուն: Դրա փոխարեն մենք առաջարկում ենք տեղացիների համար պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ զբաղվեն անասնապահությամբ: Արդեն դիմել ենք կառավարությանը և հավանություն ստացել»:

Նշենք, որ Հայաստանից միս է արտահանվում Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլ երկրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում