Բրյուսելում ԱՄՆ դիվանագետները պնդում են, որ Սիրիայում և Իրաքում ՆԱՏՕ-ն ունենա անմիջական մասնակցություն ԴԱԻՇ-ի դեմ պայքարում և պահանջում են որքան հնարավոր է շուտ այնտեղ ուղարկել AWACS ռադիոլոկացիոն համակարգերի հայտնաբերման սարքավորումներով ինքնաթիռներ, գրում է գերմանական Spiegel պարբերականը:
Պարբերականի տվյալներով` AWACS համակարգով ինքնաթիռները կարող են օգտագործվել որպես թռչող հրամանատարական կենտրոններ, ինչպես նաև միջազգային ռազմական կոալիցիայի կործանիչների աշխատանքի կոորդինացման համար:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների շատ դիվանագետներ այդ գաղափարին քննադատաբար են վերաբերվել: Մասնավորապես, գերմանացի պատգամավորները ընդգծել են իրենց զինվորների ընթացիկ ներդրումը, ովքեր արդեն թռչում են Tornado հետախույզ ինքնաթիռներով Սիրիայում և Իրաքում:











































