Ֆրանսիայում հակակառավարական ցույցերը թևակոխել են վճռորոշ փուլ։ Երիտասարդներն ու արհմիությունները հավաքվել են Ազգային ժողովի պատերի մոտ՝ իշխանություններից պահանջելով հետ կանչել վիճելի օրինագիծը, որը նախատեսում է աշխատանքի շուկայի ազատականացում։ Փստաթուղթն այսօր ներկայացվել է խորհրդարանականների դիտարկմանը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Հակակառավարական ցույցերը ցնցում են Ֆրանսիան արդեն երկու ամիս։ Դժգոհության անկում դեռևս չի նկատվում, դեռ ավելին՝ թեժանում է զիջման գնալու իշխանությունների ցանկության բացակայության ֆոնին։
Բարեփոխումը նախատեսում է աշխատողին աշխատանքից ազատելու ընթացակարգի պարզեցում, իսկ գործատուին աշխատաժամանակը երկարացնելու հնարավորություն է տալիս։









































