Ամերիկացի զինվորական խորհրդատուն սպանվել է Մոսուլի մոտ իսլամիստների մասշտաբային հարձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհը մասնակցել է քուրդ մարտիկների ուսուցմանը։ Ուսումնամարզական բազան գտնվել է քրդական դիրքերի թիկունքում։ ԴԱԻՇ-ի գրոհայինները ճեղքել են առաջնագիծն ու հասել բազա։ Սկսված փոխհրաձգության ժամանակ էլ ամերիկացին սպանվել է։
Զոհի անունը, զինվորական կոչումն ու ստորաբաժանումը, որում ծառայել է նա, դեռևս հայտնի չեն։
Ամերիկյան ռազմաօդային ուժերը հրահանգչի մահվանն ի պատասխան հարվածել են իսլամիստների դիրքերին՝ նետելով ավելի քան 20 ռումբ։









































