Չինաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության վերաբերյալ և նշել, որ համաշխարհային առևտրի կանոնները չեն կարող պարտադրվել մեկ երկրի կողմից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Ամերիկյան հայտարարությունները սովորաբար հավակնոտ են ձևով, սակայն բովանդակությամբ՝ ոչ էական։ Վախենում եմ, որ դրանք հաշվի չեն առնում երկարաժամկետ հեռանկարը, համաշխարհային առևտրի կանոնները պետք է որոշվեն աշխարհի բոլոր երկրների կողմից համատեղ և չեն կարող թելադրվել որևէ մեկ երկրի կողմից։ Ինչ վերաբերում է Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը, ապա մենք բաց ենք և հավատում ենք, որ այն և Տարածաշրջանային բազմակողմ տնտեսական գործունեությունը կարող են լրացնել մեկը մյուսին և միասին աշխատել՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի գոտու ստեղծման նպատակներով»,- նշել է նա։
Ավելի վաղ Բարաք Օբաման նշել էր, որ Պեկինի շուրջ ստեղծվող տարածաշրջանային գործընկերությունն իր մինուսներն ունի ԱՄՆ քաղաքացիների համար. այն չի խոչընդոտի պետական ձեռնարկությունների հետ ոչ բարիդրացիական մրցակցությանը, չի պաշտպանի համացանցի ազատությունը և չի հարգի ամերիկացի արվեստի գործիչների մտավոր սեփականության իրավունքը։
Բացի այդ, չինական առևտրային համաձայնագիրը չի ապահովի բարձր չափորոշիչներ ամերիկացի աշխատողների և շրջակա միջավայրի համար։










































