Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Հյուսիսային Իրաքում գտնվող «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին: Այդ մասին հայտնել են լրատվամիջոցի ռազմական աղբյուրները:
Նրանց խոսքերով՝ այդ հարվածների ժամանակ սպանվել է 18 զինյալ: Ավիահարվածները հասցվել են երեկ երեկոյան Ղանդիլ լեռան շրջանում, ուր բազավորված են զինյալները:











































