Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

ՀՅԴ Գերագույն ժողովը վերահաստատել է ՀՅԴ դիրքորոշումը ԼՂՀ կարգավորման վերաբերյալ

Օրերս տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագույն ժողովը, որտեղ Աղվան Վարդանյանը նշանակվեց ԳՄ ներկայացուցիչ: ՀՅԴ-ն ժողովից հետո հանդես եկավ հայտարարությամբ և ներկայացրեց առաջնահերթությունները:

«Գերագույն ժողովում հատուկ ուշադրությամբ և առանձին օրակարգով քննարկվեց ԼՂ հիմնախնդիրը, քառօրյա պատերազմը և շարունակվող վիճակը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը քննարկվել է մի քանի ուղղությամբ՝ «Առաջին՝ այս շարունակվող պատերազմը վկայեց մեր ժողովրդի բացառիկ համախմբման, միասնականության մասին, և սա հիմք պիտի լինի հետագայում երկրում արմատական փոփոխությունների համար, և երկրորդ՝ առկա են որոշակի թերացումներ, պետք է բոլորս սևեռուն ուշադրությամբ հետևենք թերացումների շտկմանը, և երրորդ՝ վերահաստատեցինք ՀՅԴ մշտական մոտեցումը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ. այն է՝ ԼՂ ժողովրդի կամարտահայտության հիման վրա, որն ամրագրված է նաև ԼՂՀ սահմանադրությունում, աշախատանք տանել ԼՂ-ն, իբրև բանակցային կողմ ներգրավելու և ԼՂ-ի միջազգային ճանաչման ուղղությամբ»:

Ա. Վարդանյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը գոնե այս փուլում չի գնա ԼՂՀ-ի ճանաչմանը. «Մենք պետք է ամեն ինչ անենք ուժեղացնելու Հայաստանի և ԼՂ անվտանգության և պաշտպանունակությունը ուժեղացնելու համար»:

Ա. Վարդանյանը նշեց նաև, որ այսօրվա իրավիճակում Ս. Սարգսյանի կողմից առաջ քաշված երեք պայմանները, իբրև նվազագույն պայմաններ, անհրաժեշտ են և բավարար են, որպեսզի դրանից հետո հնարավոր լինի բանակցություններ սկսել: «Այս փուլում ռեալ չեմ համարում բանակցությունների վերսկսում, քանի որ Ադրբեջանը չի ուզում նվազագույն պայմանները բավարարել, երաշխիքներ ստեղծել, որ քաղաքացիական բնակչությանը չի ռմբակոծելու, ագրեսիա նորից չի լինելու: Ադրբեջանը այս տարիներին հետևողականորեն զինվում էր, և ակնհայտ էր, որ մի օր սա պատահելու է: Բայց եթե միջազգային հանրությունը, առաջին հերթին Մինսկի խումբը կարողանա գալ այն եզրակացության, որ Ադրբեջանը պետք է այս նվազագույն պայմանները հարգի, և մենք երաշխիքներ ունենանք, այդ ժամանակ կարելի է խոսել բանակցությունների մասին»:

Աղվան Վարդանյանը նշեց, որ տարիներ շարունակ, մինչև 2011թ. որոշակի առաջարկներ եղել են տարբեր ձևակերպումներով, փոփոխություններով. «Այսօր խոսել որևէ փաստաթղթի, նախագծի առաջարկի մասին, ուղղակի ճիշտ չէ: Մադրիդյան սկզբունքները ՀՅԴ-ի համար ընդունելի չեն: Այսօր խոսել որևէ բան զիջելու մասին անիմաստ է, եթե Ադրբեջանը որևէ բան չունի ասելու, ընդհակառակը՝ այսօր մեր խնդիրը պիտի լինի հենվել ԼՂ ժողովրդի կամարտահայտության վրա: Այս լարված վիճակում, մեր զոհերի առկայության և ամեն օր սպասվող ագրեսիայի պայմաններում մեզանից որևէ մեկը զգույշ թե անզգույշ, միտումնավոր թե ուղղակի պատահաբար իրավունք չունի զիջման մասին խոսելու, քանի որ Ադրբեջանը մեզ սպառնում է, փորձում է տեղահանել կամ բնաջնջել ԼՂ ժողովրդին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում