Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը 2003 թվականից սկսած արդյունահանող արդյունաբերության շահագործման գործունեությունից վաստակել է 73 միլիարդ դոլար:
Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի՝ Ադրբեջանի հարցերով մենեջեր Լարիսա Լեշչենկոն:
Նրա խոսքով՝ Ադրբեջանից տվյալ ոլորտի գործունեության մասին առաջին հաշվետվությունը ստացվել է 2005 թվականին, իսկ ընդհանուր առմամբ ստացվել է 12 հաշվետվություն, որոնցում էլ արտացոլված են արդյունքների մասին տվյալները:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Ադրբեջանի Նավթային հիմնադրամը 2001 թվականից մինչև 2016 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» նավթային նախագծի շրջանակներում ստացել է 118 միլիարդ 146 միլիոն դոլար, իսկ 2007 թվականից՝ «Շահ Դենիզ» գազային նախագծի շրջանակներում՝ 2 միլիարդ 483 միլիոն դոլար:









































