Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ուժի մեջ է մտել Շենգենյան գոտու երկրների համար վիզային սահմանափակումների չեղյալ հայտարարման մասին օրենքը: Այդ մասին նշված է Պաշտոնաթերթում (Resmi Gazete):
Կառավարության որոշման տեքստում նշված է, որ այդ միջոցը փաստացիորեն ուժի մեջ է մտնում Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման հետ:
Այդպիսով Թուրքիան նախնականորեն պատրաստել է օրենսդրական անհրաժեշտ բազա՝ կապված նրա հետ, որ Եվրոպական հանձնաժողովը մայիսի 4-ին դիտարկելու է Թուրքիայի համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը և ինչպես ակնկալվում է, կայացնելու է դրական որոշում: Թուրքիայում հուսով են, որ ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ կստանան հունիսի վերջին:








































