Կապանում վերջին օրերին շրջանառվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի նոր հավակնորդ է հայտվել: Aravot.am-ին հասած տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար պայքարում է ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը, ով այս օրերին նույնիսկ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, մայրաքաղաքում հանդիպումներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ; Սակայն պարոն Պետրոսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հերքեց այդ տեղեկատվությունը:
«Նման բան չկա, ես մարզպետի պաշտոնի համար չեմ պայքարում, նման բան չի էլ կարող լինել, առաջին անգամ եմ լսում դրա մասին»,-«Առավոտին» փոխանցել է բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը:
Իսկ կայքի հավաստի աղբյուրները, այնուամենայնիվ, հաստատում են շրջանառվող տեղեկատվությունը:









































