Աստղագետները հայտարարել են երեք մոլորակների հայտնաբերման մասին, որոնք համեմատաբար մոտ են գտնվում Արեգակնային համակարգին, և որտեղ հնարավոր է կյանք լինի: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature պարբերականում:
Այդ երեք մոլորակները պտտվում են սառցե թզուկ աստղի շուրջը` 1 պտույտ գործելով 39 լուսատարում, և չափերով համեմատելի են Երկրի և Վեներայի հետ:
Բելգիայի Լյեժի համալսարանից Մայքլ Գիլոնի խոսքերով` աստղագետների համար եզակի հնարավորություն է բացվել աստղային դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ կյանքի քիմիական հետքեր հայտնաբերել Արեգակնային համակարգի սահմաններից դուրս:










































