ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են Ժնևում նոր խմբի ստեղծման մասին, որը կզբաղվի Սիրիայում հրադադարի ռեժիմի դիտարկմամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Վերջին ժամերին մենք ինտենսիվ աշխատում ենք՝ վերականգնելու հրադադարի ռեժիմը և միևնույն ժամանակ ռեժիմի պահպանման ամենօրյա դիտարկման համար ներգրավելու նոր ուժեր»,- ասել է նա։
Քերին հայտնել է, որ դրա համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են հավելյալ անձնակազմ հրավիրել ամենօրա հիմունքով Ժնևում աշխատանքի համար։
Նրա խոսքով՝ աշխատակիցները օրական 24 ժամով կաշխատեն շաբաթը 7 օր՝ փորձելով ապահովել լավագույն հնարավորություններ հրադադարի ռեժիմի պահպանման համար։
Ավելի վաղ Քերին հայտարարել էր, որ հրադադարի ռեժիմը սիրիացիների համար տվել է դրական էֆեկտ։









































