ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով կազմակերպել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ արտահոսքը, անհետացել է Հոնկոնգի հյուրանոցից, որտեղ ավելի վաղ կանգ էր առել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նա հյուրանոցը լքել է երկուշաբթի օրը: Հայտնի չէ, թե Սնոուդենն այժմ որտեղ է, սակայն, ամենայն հավանականությամբ, դեռևս Հոնկոնգում է:
29-ամյա Սնոուդենը իր ընկերուհու հետ ապրում էր Հավայան կղզիներում, որտեղից եկել է Հոնկոնգ և իջևանել հյուրանոցում:
Հոնկոնգը, ըստ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի, պետք է արտահանձնի Սնոուդենին, սակայն այդ գործընթացը կարող է ամիսներ տևել: Տեսականորեն արտահանձնումը կարող է նաև արգելափակվել Չինաստանի իշխանությունների կողմից:











































