Եթե ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսումների մասին տեղեկություններ գաղտնազերծողը քաղաքական ապաստանի տրամադրման խնդրանքով դիմի Մոսկվային, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի քննարկել այդ խնդրանքը: Այս մասին Kommersant-ին հայտնել է Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
29-ամյա Էդվարդ Սնոուդենը մտադիր է քաղաքական ապաստան ստանալ մի երկրում, որը հարգում է քաղաքացիական ազատությունները: ԿՀՎ նախկին աշխատակիցը, որը փախել է Հոնկոնգ, իր գործողությունները բացատրել է նրանով, որ չի ցանկանում «ավելի շատ վնաս, քան օգուտ պատճառող համակարգի» մաս լինել:
Հոնկոնգը Վաշինգտոնի հետ ունի արտահանձնման մասին համաձայնագիր, այդ իսկ պատճառով նրա գտնվելն այնտեղ կարող է անվտանգ չլինել:



































