ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Պսակին հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցների կողմից չարաշահումները, որոնց մասին երկուշաբթի հայտնել էր CBS հեռուստաալիքը:
«Մենք մեր բոլոր աշխատակիցներին առաջադրում ենք ամենաբարձր պահանջները: Մենք լրջորեն ենք վերաբերվում թույլ տրված խախտումների և չարաշահումների վերաբերյալ ցանկացած մեղադրանքի և մանրամասն հետաքննում ենք նման դեպքերը: Բոլոր դեպքերի առնչությամբ, որոնց մասին պատմել է CBS-ը, անցկացվել կամ անցկացվում են մանրակրկիտ հետաքննություններ, և դեպարտամենտը շարունակում է միջոցառումներ անցկացնել»,- Պսակիի խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայնը»:
CBS-ի հաղորդմամբ՝ Պետդեպի անվտանգության ծառայության աշխատակիցներին հրահանգվել է դադարեցնել հետաքննությունը՝ կապված պետություններից մեկում ամերիկացի դեսպանի գործողությունների հետ: Նրան կասկածում էին մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մեջ:
Մեկ այլ դեպքում Պետդեպի աշխատակիցը, որը պատասխանատու է Բեյրութում ԱՄՆ դեսպանատան անվտանգության համար, մեղադրվել է անպատշաճ սեռական վարքի համար, որը նա դրսևորել է օտարերկրյա պետության քաղաքացու նկատմամբ: Վերջինիս աշխատանքի էին վերցրել դեսպանատանը որպես անվտանգության աշխատակից: Հաղորդվել է նաև, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անվտանգության աշխատակիցները, գտնվելով այլ երկրներում, օգտվել են մարմնավաճառների ծառայություններից:











































