Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փախստականի կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին բնակության թույլտվության տրամադրման պարզեցված կարգի մասին օրենք է ստորագրել: Այս մասին հայտնում է meduza.io-ն:
Այդպիսով, փախստականներին պետք չի լինի Ռուսաստանի տարածքում ապրել առնվազն 1 տարի բնակության թույլտվություն ստանալու համար: Օրենքը վերաբերում է նաև օտարերկրացիներին, որոնք մասնակցել են կամավոր վերաբնակեցման ծրագրին:
Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից 90 օր հետո:









































