Ղազախստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնության 8-րդ տուրում Կարագանդայի «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ատիրաու»-ի դեմ:
«Շախտյոր»-ի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը:
Հայ պաշտպանը «Շախտյոր»-ի կազմում խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում և օգնել իր թիմին անառիկ պահել սեփական դարպասը: Չնայած պաշտպանությունում գրանցած հաջողությանը, «Շախտյոր»-ը չի կարողացել գոլային գրոհներ ձեռնարկել:
Անցկացված 8 տուրերից հետո «Շախտյոր»-ն իր հաշվին ունի ընդամենը 6 միավոր և գտնվում է 8-11-րդ տեղերում:








































