Քութայիսում Վրաստանի խորհրդարանի նոր, գնդաձև շենքի ստորին հարկի տանիքի մի հատվածը փլուզվել է: Այս մասին հայտնում է Interfax-ը: Փլուզումը տեղի է ունեցել գիշերը:
Ինչպես հայտնել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Զուրաբ Մարակվելիձեն, փլուզման պատճառը հրշեջ խողովակի վնասումն էր, որով ջրի ուժգին հոսք է անցել՝ վնասելով շենքի պատերից մեկը:
Մարակվելիձեի խոսքով՝ պատը եղել է գիպսաստվարաթղթից, այդ իսկ պատճառով չի դիմացել, և տանիքը մասնակիորեն փլուզվել է: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Առավոտից կսկսվեն շենքի վնասված հատվածի վերականգնման աշխատանքները:









































