Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա մայիսի 24-25-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի անվտանգության ու պաշտպանության հարցերով տարեկան միջազգային համաժողովը:
Ֆորումի կազմակերպիչների խոսքով՝ համաժողովին կքննարկվեն տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր, միջազգային օրակարգի ժամանակակից խնդիրների ազդեցությունը փոքր երկրների վրա և մի շարք այլ հարցեր:
Ֆորումին կմասնակցեն Վրաստանի խորհրդարանի ու կառավարության անդամները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև մոտ 300 օտարերկրյա հյուրեր:
Համաժողովի կազմակերպիչները հայտնել են, որ մասնակիցների թվում կլինեն նաև Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լաբրետո Զանիերը:
Համաժողովի կազմակերպիչը Վրաստանի ՊՆ-ն է՝ ԱՄՆ Ատլանտյան խորհրդի աջակցությամբ:






































