Friday, 12 06 2026
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին

Սերժ Սարգսյանը դատախազութուն կդիմի՞. մամուլ

«Ժողովուրդ»-ի խմբագրականում կարդում ենք. «Վերջին նախագահական ընտրություններից առաջ, ի թիվս Ա. Ադիբեկյանի և այսպես կոչված` տեղական «Գելափ»-ի սոցիոլոգիական հարցումների, հանրությանը ներկայացվեցին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպության հարցումները, որոնց արդյունքներով Սերժ Սարգսյանի վարկանիշը կազմում էր 58 տոկոս` ճիշտ այնքան, որքան, ի վերջո, նա հավաքեց: Ընդ որում, նկատենք, որ այդ կազմակերպության հրապարակած հարցումը միակն էր, որում արձանագրվել էր Սարգսյանի վարկանիշի` 10-տոկոսանոց անկում` հակառակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի բարձրացման:

Այս հանգամանքը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ ՀԵԲ հիմնադիր 4 անդամներից մեկը «Ժառանգության» ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Թևան Պողոսյանն է, որը թե նախընտրական, թե հետընտրական շրջանում բավականին ակտիվ աջակցում էր ընդդիմության առաջնորդի դերը ստանձնած Րաֆֆի Հովհաննիսյանին: Նախօրեին ֆրանսիական «Նուվել դե Արմենի» ամսագիրը հանդես է եկել սկանդալային բացահայտմամբ` «Հայաստանի եվրոպացի
բարեկամներ»-ի և Սերժ Սարգսյանի միջև եղած կապի շուրջ:

Ֆրանսիական պարբերականի ներկայացրած տվյալներին ծանոթանալուց հետո վերջին նախագահական ընտրություններն ու դրա վերը նշված դերակատարները ներկայանում են բոլորովին այլ լույսի ներքո: Այսպես. պարզվում է, որ դեռևս 2006թ. Ս. Սարգսյանը ՀԵԲ հիմնադիր Մայքլ Քամբեկի միջոցով օգտվել է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերության ծառայություններից` դրանց համար վճարելով ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլար:

2006-ի հոկտեմբերից մինչև 2007-ի մայիսը Հայաստան են ժամանել 3-հոգանոց պատվիրակություններ, որոնց մատուցած ծառայությունների օրական վարձը կազմել է 50 հազար ԱՄՆ դոլար` չհաշված ճանապարհի և նրանց` Հայաստանում կեցության ծախսերը (բիզնես կլասով թռիչքներ, առաջնակարգ հյուրանոցներ): Այսինքն՝ Ս.Սարգսյանը Թևան Պողոսյանի գործընկերոջ միջոցով շուրջ 530 հազար ԱՄՆ դոլար է վճարել ամերիկյան փիառշչիկներին, որպեսզի վերջիններս «կյանքի կոչեն երկարաժամկետ ծրագիր, որի նպատակն է նախարար Սարգսյանի (Ս. Սարգսյանը դեռ ՊՆ նախարար էր) համար լավ վարկանիշ ստեղծելը»:

Թե որքան է Ս. Սարգսյանը վճարել արդեն 2013թ, նախագահական
ընտրություններում սեփական վարկանիշը 58 տոկոսի հասցնելու համար ամսագրին պարզել չի հաջողվել: Սակայն այստեղ ուշագրավ է նաև այն, թե որ ընկերությանն է Սարգսյանը կես միլիոն դոլար վճարել` սեփական իմիջը կերտելու համար: Ըստ ֆրանսիական պարբերականի` Burson Marsteller ընկերությունում իրենց խարխլված կամ չեղած հեղինակությունն են փորձել փրկել այնպիսի բռնակալներ, ինչպես Ռումինիայի բռնապետ Չաուշեսկուն, 1980թ. Արգենտինայի խունտան, Ինդոնեզիայի բռնապետ Սուհարտոն և այլք:

Հ. Գ. Տեսնենք Ս. Սարգ սյանը կհետևի՞ Տիգրան Սարգ սյանի օրինակին, և ինքն էլ կդիմի՞ դատախազություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում