Ռուսաստանի ՊՆ-ում հայտնել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից Սիրիայում Այն-Դաքնա և Մինիկ բնակավայրերի գրավման փորձի մասին, հայտնում է RIA Novosti-ն` հղումով ՌԴ ՊՆ:
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները ականանետներից գնդակոծել են Հալեպ քաղաքի Հանդրաթ և Շեյխ-Մաքսուդ բնակավայրերը: Բացի դրանից՝ Ազազ և Հալեպ բնակավայրերը կապող ճանապարհի վրա վերահսկողություն սահմանելու համար «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները փորձել են գրավել Այն-Դաքնա և Մինիկ բնակավայրերը, սակայն մարտի ընթացքում կորուստներ կրելով՝ հետ են քաշվել սկզբնական դիրքեր»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:









































