Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Goal.com-ի հետ զրույցում նշել է, որ բարձր է գնահատում գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կատարած աշխատանքը:
«Զիդանի գլխավորությամբ թիմն ավելի արժեքավոր է զգում իրեն: Զիդանը ֆանտաստիկ աշխատանք է կատարում. ամբողջ թիմն է զգում դա: Բոլորս գիտենք, որ ադապտացիոն գործընթացը ժամանակ է պահանջում, բայց նրա պարագայում իրադարձությունները շատ արագ են զարգանում:
Հիանում էի նրանով, երբ դեռ ֆուտբոլիստ էր: Իսկ հիմա հիանում եմ նրա մարզչական աշխատանքով: Ցանկանում եմ, որ Զիդանն ապագայում ևս աշխատի «Ռեալ»-ում»,- հայտարարել է Ռոնալդուն:









































