Հոգեբան Հարի Չեմփենի կարծիքով, զգացմունքներն արտահայտելու համար մենք օգտագործում ենք 5 միջոց:
1.Գովեստի խոսքերի լեզու: Այս միջոցն ավելի բնորոշ է տղամարդկանց: Նրանց համար շատ կարևոր է կանանցից լսել խոստովանություններ, հաճոյախոսություններ, գովեստներ:
2. «Որակյալ ժամանակի» լեզու: Սիրող մարդկանց համար շատ կարևոր է սիրելիի հետ ժամանակ անցակցնելը:
3.Նվերների լեզու: Այս լեզուն հատկապես բնորոշ է կանանց: Նվերներ ստանալու ցանկությունն ասոցացվում է այն վստահության հետ, որ սիրելի տղամարդը դեռևս անտարբեր չէ տվյալ կնոջ նկատմամբ:
4.Գործով ապացուցելը: Նման մարդկանց համար շատ կարևոր է սիրելիի օգնությունը:
5.Ֆիզիկական հպումը: Նման լեզուն հատկապես բնորոշ է տղամարդկանց: Եթե ձեր սիրելին այս տեսակին է պատկանում, նրա համար սեր և քնքշանք մի խնայեք:







































