Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն աշխատանքային այցով ժամանել է Բաքու:
Այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը կմասնակցի պաղեստինյան ժողովրդի օգնությանը նվիրված համաժողովին, որը երեքշաբթի օրը բացվելու է Ադրբեջանի մայրաքաղաքում:
Համաժողովը կազմակերպվել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Ադրբեջանի կառավարության կողմից:
Դրան կմասնակցեն ԻՀԿ անդամ երկրների արտգործնախարարները: Նման համաժողով անցկացնելու որոշումը կայացվել է այս տարվա սկզբին Կահիրեում ԻՀԿ առաջնորդների համագումարի ժամանակ։








































