Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ալիևի Ադրբեջանը Հայաստանի թույլ մխիթարությունն է

2013թ.հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Հայաստանի իշխանություններն այս առումով այդ ընտրություններից շաբաթներ առաջ հայտարարել էին իրենց դիրքորոշումները կամ նախընտրությունները. Սերժ Սարգսյանն այդ ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի համար առավել շահավետ կլիներ Իլհամ Ալիևի վերընտրությունը:

Այդ ժամանակ թերևս արժեր համաձայնել Սերժ Սարգսյանի հետ։ Սաֆարովը դեռևս չէր արտահանձնվել Բաքվին և հերոսացվել, հայկական ուղղաթիռը չէր խոցվել, Ադրբեջանում պաշտոնական մակարդակում այսքան հայատյաց հռետորաբանություն չկար։ Մյուս կողմից սակայն, Իլհամ Ալիևի իշխանությունը չնայած մի կողմից սրընթաց կերպով զինում էր Ադրբեջանը, այնուհանդերձ, մյուս կողմից էլ նույն կերպ, գուցեև ավելի արագ, ուղղակի շարունակում է թալանել Ադրբեջանը: Իսկ Հայաստանի համար բնականաբար ձեռնտու է Ադրբեջանը թալանող իշխանություն, որովհետև հակառակ դեպքում Հայաստանի համար շատ դժվար կլիներ:

Բայց այստեղ հարկ է ընդգծել մի կարևոր հանգամանք. Հայաստանի համար Ադրբեջանի թալանը, թե՛ նախկինում, և թե՛ այսօր պարզապես մխիթարության պես մի բան է, մինչդեռ դա կարող էր լինել, կամ ավելի ճիշտ՝ հենց է՛ր և է՛ լավ հնարավորություն, որը, սակայն, չի օգտագործվում: Այսինքն՝ Ադրբեջանում կոռումպացված, ժողովրդավարությունից տասնյակ տարիներով հեռու, խանական ռեժիմի առկայությունը Բաքվին ռեսուրսներով զիջող Հայաստանի համար ուղղակի բարեբախտություն, պատեհություն էր, որպեսզի լիովին հակառակ որակի կառավարում իրականացնելու միջոցով հնարավոր լինել պոկվել շատ ու շատ առաջ և ռազմական հաղթանակներին հավելագրել դիվանագիտական, քաղաքական և քաղաքակրթական հաղթանակներ: Հենց այդ ճանապարհով է, որ կարող է հայանպաստ կերպով լուծվել Արցախի հարցը, կամ ավելի ճիշտ՝ աշխարհը կարող է ընդունել այդ հարցի արդեն իսկ առկա հայանպաստ լուծումը:

Հայաստանի իշխանությունները, սակայն, արդեն ավելի քան երկու տասնամյակ բացարձակապես չեն օգտագործում ադրբեջանական ռեժիմի տված հնարավորությունները: Իհարկե, Հայաստանում և Ադրբեջանում իրավիճակները հնարավոր չէ համեմատել. տարբերություններն իսկապես շատ են, սակայն, խոշոր հաշվով, հիմնարար առումով Հայաստանում և Ադրբեջանում կառավարման որակների քաղաքակրթական հիմքերը ըստ էության նույնն են: Այստեղ ևս պետական ողջ համակարգը կոռումպացված է վերից վար, այստեղ ևս իշխանությունները հարստանում են պետության, հասարակության ռեսուրսների հաշվին, այստեղ ևս ընտրություններ են կեղծվում, այստեղ ևս օլիգարխիան է վերածվել քաղաքականության որոշիչ կենտրոնի: Այդ ամենի արդյունքում Հայաստանում ուղղակի աղետալի սոցիալ-հոգեբանական վիճակ է, սահմանամերձ բնակավայրերն ու երկիրը ուղղակի դատարկվում են բավական արագ տեմպերով, հեռանում են նույնիսկ բարեկեցիկ ապրողները, որովհետև Հայաստանում չեն տեսնում ապագա: Եվ այս պայմաններում Ադրբեջանում ավելի վատթար ռեժիմի առկայությունը զուտ մխիթարություն է, բարեբախտություն, որ Ադրբեջանում մեզանից ավելի վատ է շատ առումներով, ինչը թույլ չի տալիս այդ երկրին դիվանագիտական ճակատում շատ ավելի մեծ առավելություններ ստանալ, քան այսօր դեռևս ունակ է ստանալ նավթադոլարների շնորհիվ: Ալիևի ռեժիմի վերարտադրությունն այս վիճակում, իհարկե, Հայաստանի համար այսպես ասած՝ «փորձված թանն» է, որն անշուշտ ավելի ու ավելի քիչ է Հայաստանի ծարավը հովացնելու համար, որովհետև, ի պատասխան Ադրբեջանում խանական վերարտադրության, Հայաստանը պետք է անհապաղ կերպով պատասխանի ժողովրդավարականությամբ և սահմանադրականությամբ, մինչդեռ Հայաստանի իշխանությունները այս տեսանկյունից ընդամենը քնում են «ադրբեջանական դափնիների» վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում