Թուրքիայի իշխանությունները համարում են, որ Գազիանթեփ քաղաքում պայթյունը ոստիկանության շենքի մոտ կատարել է ԴԱԻՇ խմբավորման զինյալը, հայտնում է RIA Novosti-ն:
Ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ ահաբեկչի հորը և մտադիր է անցկացնել ԴՆԹ անալիզ՝ մեղավորությունը պարզելու համար:
Նշվում է, որ ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է երկու ոստիկան, ևս 23 մարդ վիրավորվել է:











































