ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը այսօր հրապարակեց իր նախաձեռնությամբ ստեղծվող քաղաքական կուսակցության անվանումը՝ «Համախմբում»:
Կուսակցության նախաձեռնող խմբի անդամների թվում են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ՝ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը:«Կամավոր հիմունքներով ստեղծված միություն է, իրենց գործն է, կարող են մտնել,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը՝ հավելելով, որ նոր կուսակցությունը լավ միտումներով է ստեղծվել. «Տա Աստված, որ «Համախմբում»- ն իսկապես կարողանա մեր ժողովրդին համախմբել:
Նա նաև նշեց, որ ինքը մտադրություն չունի անդամակցել նոր կուսակցությանը «Ես կոմունիստ եմ եղել, հետո ԲՀԿ-ակական, ես այն տեսակը չեմ, որ վազեմ այստեղից այնտեղ»:
Անդրադառնալով ՀՀ երեք նախագահների համագործակցության վերաբերյալ հարցին՝ Վ. Մախուդյանը նշեց. «Նրանցից ամեն մեկն ունեցել է իր սխալը և ճիշտը: Երեքով որ համախմբվեին, մի ընդհանուր առողջ գաղափար կծնվեր, և նրանք մեր ժողովրդին օգտակար կլինեին:
Մանրամասները՝ տեսանյութում:










































