Իրանի մեջլիսի նախկին խոսնակ Ղոլամ Ալի Հադադ-Ադելն այսօր հայտարարել է նախագահական ընտրությունների մասնակցությունից հրաժարվելու մասին: Այս մասին հայտնում է Fars գործակալությունն ու հիշեցնում, որ ընտրությունները նշանակված են հունիսի 14-ին:
Նրա հրաժարականի պատճառների մասին չի հաղորդվում:
Ղոլամ Ալի Հադադ-Ադելը ժողովրդին կոչ է արել քվեարկության ժամանակ խստորեն հետևել հեղափոխության գերագույն առաջնորդի չափորոշիչներին:









































