Sunday, 05 05 2024
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով

Թուրքիայի իշխող կուսակցությունը բաժանվել է Էրդողանի ու Դավութօղլուի թևերի. T24

Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներսում ընթանում է ներքին պայքար: Այդ մասին գրել է լրագրող Հասան Ջեմալը, ով հայ ժողովրդի դահիճներից Ջեմալ փաշայի թոռն է:

Հասան Ջեմալն ընդգծել է, որ ԱԶԿ-ի ներսում առաջացել են երկու հակադիր թևեր` նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ, ԱԶԿ նախագահ Ահմեթ Դավութօղլուի թևեր, որոնք տարբեր հարցերի շուրջ ունեն հակադիր դիրքորոշումներ:

Ջեմալի խոսքերով` էրդողանամետ ԶԼՄ-ները վերջին շրջանում բաց կերպ թիրախավորել են Դավութօղլուին՝ նրան կոչ անելով հեռանալ, և որ այդ դեպքում Դավութօղլուին Թուրքիայի վարչապետի պաշտոնում կփոխարինի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը:

Ջեմալը չի բացառել, որ որոշ ժամանակ անց Թուրքիայի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը, ով ներկայումս զբաղեցնում է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆուաթ Ավնի անունով հայտնի թվիթերյան ֆենոմենը, որի գրեթե բոլոր գրածները, կանխատեսումներն ամբողջովին կատարվում են հետագայում, հայտնել է, որ Էրդողանը կարգադրել է զրպարտիչ կամպանիա սկսել Դավութօղլուի դեմ, որպեսզի նրան հարկադրեն հրաժարական տալ:

Ավնիի խոսքով՝ Էրդողանը որոշել է Դավութօղլուին ստիպել հրաժարական տալ, քանի որ եկել է այն եզրակացության, որ Դավութօղլուի ղեկավարության ժամանակ հնարավոր չէ կառավարման նախագահական համակարգին անցում կատարել:

Իր նախագահական լիազորությունների ընդլայնմանը ծարավ Էրդողանը նախագահական նստավայրում կազմակերպել է մի շարք հանդիպումներ և քննարկել է Դավութօղլուից ձերբազատվելու պլանները: Նման հանդիպումներից մեկի ժամանակ որոշվել է Դավութօղլուին անվանել «զուգահեռ կառույցի» (Թուրքիայում արգելված Գյուլենական շարժման) անդամ, եթե նա չհամաձայնի հրաժարական տալ:

Ավնին ընդգծել է, որ եթե Դավութօղլուն հրաժարական չտա, ապա Էրդողանին հավատարիմ թերթերը, հեռուստաալիքներն ու ինտերնետային թրոլները սկսելու են նրա դեմ լայնամասշտաբ կամպանիա՝ պահանջելով վարչապետի հրաժարականը:

Ավնին նաև հայտնել էր, որ այն բանից հետո, ինչ Դավութօղլուն իմացել է իրեն հեռացնելու Էրդողանի պլանների մասին, անմիջապես խորհրդաժողով է հրավիրել՝ քննարկելու համար «զուգահեռ կառույցի» դեմ պայքարը՝ այդպիսով հուսալով, որ այդ կառույցը վերացնելու ուղղությամբ իր ցուցադրական վճռական քայլերն իրեն հնարավորություն կտան պահպանել ներկայիս պաշտոնը:

Ի դեպ, 2015 թվականի աշնանը, երբ Թուրքիայի նորաստեղծ կառավարությունում էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցրեց Բերաթ Ալբայրաքը, թուրքական մամուլը գրեց, որ Ահմեթ Դավութօղլուն ցանկացել է այդ պաշտոնին վերադարձնել Թաներ Յըլդըզին, սակայն Էրդողանը դեմ է եղել՝ պնդելով փեսայի թեկնածությունը։

Բացի այդ, Էրդողանի պնդմամբ` Թուրքիայի տրանսպորտի նախարարի պաշտոնում վերստին նշանակվել էր Բինալի Յլդըրըմը, ով այդ պաշտոնում չնչին դադարներով գտնվել է 2002-2013թթ. և պաշտոնանկ էր արվել «Մեծ կաշառք» գործից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում